News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նիստին` կլիմայի փոփոխությունների, մարդու իրավունքների եւ Հաաստանի դերի մասին:

Ստորեւ ներկայացնում ենք ելույթը.

«Հայաստանը՝ որպես առաջադեմ եւ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու իր ներդրումն ունենալու պատրաստակամ երկիր, այսօր եւս կրում է կլիմայական փոփոխությունների ազդեցությունը։

Վերջին տասը տարիների ընթացքում հայաստանում ջերմաստիճանը բարձրացել 0,4 աստիճանով, ինչը համարվում է միջին ցուցանիշ, սակայն իր ազդեցությունն է թողնում ջրային ավազանի, կենսաբազմազանության եւ անտառածածկույթի վրա։

Աշխարհի տարբեր մայրցամաքներում երիտասարդները, դպրոցականները դիմում են խաղաղ հավաքների եւ դասադուլների՝ կոչ անելով իշխանություններին ձեռնարկել միջոցառումներ, քանի դեռ ժամանակ կա բնապահպանական վերահաս աղետները կանխելու։ Այս երեխաները եւ երիտասարդները ապագայի ահազանգող ձայնն են եւ մենք պիտի լսենք։

Հայաստանում եւս կա ակտիվ բանավեճ բնապահպանական խնդիրների եւ տնտեսական հնարավորությունների վերանայման շուրջ։ Պետք է հասկանալ, որ աշխարհում տնտեսությունների զարգացման ավանդական կանոնները երկրագնդի բնակլիմայական պայմանները լուրջ փոփոխությունների են ենթարկել եւ մենք պետք է սերտացնենք համագործակցությունը տնտեսական նորարարությունների եւ էներգախնայող տեխնոլոգիաների ուժեղացման շուրջ։

Բնապահպանական չափանիշներով տնտեսությունը Հայաստանի առաջներթություններից է։ Մենք այս հարցում առաջընթաց ենք գրանցել մեր գործընկեր ԵԱՀԿ-ի եւ Օրհուս կենտրոնների ցանցի միջոցով, որոնք առկա են ՀՀ 15 քաղաքներում, որն աջակցում է խթանել բնապահպանական ցուցանիշները տնտեսական որոշումներում։ ՀՀ-ում Օրհուսի 15 կենտրոնները ամենամեծ ցանցերից մեկն են ԵԱՀԿ տարածքում։ Բացի այդ շրջական միջավայր եւ անվտանգություն նախաձեռնությունը եւս կարեւոր գործընկեր է Հայաստանի համար շրջակա միջավայրի կառավարման գործիքակազմը ներդնելու համար։ Հայաստանի անդամակցությունը EITI-ին նաեւ կարեւոր քայլ է խթանելու բնապահպանության լավ կառավարումը եւ նվազեցնելու շրջակա միջավայրի ռիսկերը՝ քաղաքացիական հասարակության հետ համագործակցության արդյունքում:

Հարգելի գործընկերներ, բնական աղետները չեն ճանաչում սահմաններ, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանությունը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ամրագրում են մարդու կյանքի իրավունքը՝ որպես նրա հիմնական եւ անօտարելի իրավունք։

Սակայն մենք չենք կարող պաշտպանել այդ իրավունքը, եթե չենք պաշտպանում շրջակա միջավայրը՝ որպես այդ կյանքի առողջության աղբյուր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ