News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք թմրավաճառի հետ հարցազրույցի ժամանակ հրազենային վնասվածք են հասցրել National Geographic-ի լրագրողին, նրա զրուցակիցը մահացել է, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մոտ 19։30-ին տեղի է ունեցել միջադեպ՝ բռնության գործադրմամբ, որի ընթացքում վիրավորվել է National Geographic միջազգային կազմակերպության լրագրողը։ Նկարահանող խումբը տեսագրությունը կատարում էր մի տանը, որը թմրանյութերի վաճառքի կետ էր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաստատության տեղեկատվությամբ, մրցակից բանդայից զինված խումբը ներխուժել է տուն եւ գնդակահարել թմրավաճառին, որը տեղում մահացել է։ Լրագրողը, ում անունը չեն հայտնում , ոտքին հրաձգային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց։ Նկարահանող խմբի երեք մյուս անդամները գտնվում են գլխավոր դատախազության պաշտպանության տակ։

Նախօրեին լրագրողները ռեպորտաժը նկարահանելու համար խորհրդատվություն են խնդրել դատախազությունից, սակայն չեն տեղեկացրել, որ պատրաստվում են հարցազրույց անել այն տանը, որտեղ թմրամիջոցներ են վաճառում։ Ավելի վաղ այդ տունը խուզարկել էին այն բանից հետո, երբ այնտեղ գնդակահարել էին տեղացի հանցավոր խմբի երկու անդամների։

Իրավապահ մարմինները սկսել են հետաքննել միջադեպը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ