News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Զորակցությունս եմ հայտնում Անժելա Թովմասյանին՝ «Հայելի ակումբ»-ի վրա այսօրվա հարձակման կապակցությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին մեկուկես տարում անընդհատ բարձրաձայնել եմ, որ, եթե միջոցներ չձեռնարկվեն ատելության խոսքի տարածումը, այլակարծության նկատմամբ անհադուրժողականությունը կանխելու համար, շատ մեծ է հավանականությունը, որ դրանք առցանց տիրույթից ներթափանցելու են իրական կյանք։

Այսօրվա հարձակումը ասածիս վկայությունն է։ Այս հարձակումը փորձաքար է իշխանությունների համար՝ մասնավորապես, թե ինչպես է պետությունը արձագանքում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությանը՝ անկախ տվյալ զանգվածային լրատվության միջոցի եւ դրա ներկայացուցիչների նկատմամբ իշխող ուժի ունեցած վերաբերմունքից։

Այս հարցում իշխանության ցանկացած տապալում տապալում է խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների, արդյունքում՝ իրավական պետության համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան եւ Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել «Հայելի. ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ