News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աճ է նկատվում, եւ ես հուսով եմ, որ մենք կշարունակենք կառուցել եւ զարգացնել այդ ոլորտը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Սան Խոսեի պետական համալսարանի նախագահ Մարի Փափազյանը, ով ժամանել է Երեւան՝ մասնակցելու WCIT 2019-ին։

Փափազյանի խոսքերով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աճը շատ կարեւոր է, եւ դա կհանգեցնի «առողջ տնտեսությանը»։ Նա վստահ է, որ Հայաստանում տաղանդներ կան, սակայն ընդգծեց, որ «մեզ կադրային ռեզերվ է անհրաժեշտ, որպեսզի ընկերությունները կարողանան աճել»։

«Մենք բավական շատ գործընկերային համաձայնագրեր ենք կնքել, եւ դա մեր նպատակներից մեկն է։ Մենք տաղանդներ ունենք որոշակի ոլորտներում, սակայն մենք պետք է ունենանք կադրային ռեզերվ։ Մենք ուզում ենք, որ հայկական համալսարանները տաղանդների վառ աղբյուր լինեն՝ ՏՏ հետագա աճի համար»,- ընդգծեց նա։

WCIT 2019-ը հոկտեմբերի 6-9-ը կանցկացվի Երեւանում։ Համաժողովը Հայաստանում անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ եւ բարձր հովանու ներքո։ WCIT-ը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից (WITSA)։ Համաժողովի հիմնական կազմակերպչական մարմինը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE)։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ