News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

CNN-ի համաշխարհային ճանաչում ունեցող լրագրող Ռիչարդ Քվեսթը ժամանել է Երեւան WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում մասնակցելու համար:

Նրա խոսքով՝ ինքը չի պատրաստելու ռեպորտաժներ Հայաստանի մասին, սակայն մշտապես փնտրում է նոր գաղափարներ նոր երկիր ճանապարհորդելիս: Քվեսթը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում, որտեղ նա հիմնական զեկուցողն է ֆորումի շրջանակում որպես լրագրող:

«Ես այստեղ համաժողովին մասնակելու համար եմ եկել: Սակայն երբ դուք մեկնում եք ինչ-որ երկիր, դուք միշտ փնտրում եք նոր գաղափարներ, եւ ուրվագծում եք այն, ինչով զբաղվելու եք հաջորդ անգամ»,-ասել է նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

WCIT 2019-ը կանցկացվի Երեւանում 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը: Հայաստանում համաժողովն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ եւ բարձր հովանու ներքո: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) նախաձեռնվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային միության կողմից (WITSA): Դրա հիմնական կազմակերպչական մարմինը Առաջադեմ տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ