News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը կմեկնարկի թափոնների կառավարման ոլորտում զարգացող երկրների աջակցության ծրագիրը: Այդ մասին կիրակի Կիոտոյում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ պետք է ինովացիաների կիրառմամբ թափոնների լավ կառավարում: Հենց այդ պատճառով իմ կառավարությունը կմեկնարկի այդ ոլորտում զարգացող երկրներին աջակցելու ծրագիրը»,-նշել է նա: Ճապոնիայի վարչապետը պատմել է, որ ծրագիրը կստանա MARINE անունը (ակրոնիմ, MA- management of wastes (թափոնների կառավարում), R – recovery (վերականգնում), IN – innovation (ինովացիա), E – empowerment (ամրապնդում)):

Աբեն հիշեցրել է, որ անցած ամիս Օսակայում Մեծ Քսանի գագաթնաժողովի արդյունքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ երկրները կձգտեն Համաշխարհային օվկիանոսում պլաստիկ թափոնների արտանետումների ամբողջական դադարեցմանը 2050 թվականին, սակայն ընդգծել է, որ պլաստիկը կշարունակի լինել կարեւոր բաղադրիչ արդյունաբերության տարբեր ճյուղերում նաեւ ապագայում: «Եւ հենց այդ պատճառով մենք չպետք է թշնամաբար վերաբերվենք ո′չ պլաստիկին, ո′չ այն օգտագործողներին»,-նշել է նա:

Ճապոնիայի վարչապետը խոստովանել է, որ այժմ աշխարհում լայնորեն տարածվում է «հակա» շարժման թրենդը: «հակաաճ, հակակապիտալիզմ, հակագլոբալիզմ, հակապլաստիկ: Ես լավ հասկանում եմ, որ այդ շարժումներից յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ եւ յուրօրինակ պատճառներ»,-նշել է մա: Սակայն, վարչապետի խոսքով, հենց ինովացիաներն ու դեպի առաջ շարժումը կարող են օգնել հաղթահարել տարաձայնությունները կողմերի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ