News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բոլիվիայում ամենավտանգավոր լեռնային ոլորանները, որոնք հայտնի են որպես Մահվան ուղի, բավականին բարդ են թվում երկանիվ տրանսպորտով հաղթահարելու համար, գրում է The Guardian-ը:

3300 մետր երկարությամբ ամենավտանգավոր լեռնային ոլորանները ձգվում են ջունգլիներից մինչեւ Անդ ձյունածածկ բարձունքը: Մահվան ուղու հիմնական առանձնահատկություններն են մառախուղը, անձրեւները, մերկասառույցը եւ ժայռերը: Ճանապարհը խլել է հազարավոր կյանքեր:

Սակայն 70-ամյա բոլիվիացի Միրտա Մունյեզի համար, որն էքստրեմալ հեծանվարշավի մրցավազքում ոլորաններն անցած ամենատարեց կինն է, Մահվան ուղին վերածվել էր իսկական կրքի:

Սկզբում կինը երկար տարիներ զբաղվում էր հեծանվասպորտով հոգեբանի եւ ընկերների խորհրդով, այնուհետեւ՝ որդու կորստից հետո, ամենավտանգավոր ոլորանների հաղթահարումը դարձել էր նրա բնական ցանկությունը:

Մունյեզը պատմել է, որ սիրում է հեծանիվ վարել իր վեց թոռների հետ եւ հույս ունի, որ նրանցից ավագը, որն արդեն 18 տարեկան է, կգնա նրա հետքերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ