Հինգ անդամից բաղկացած ընտանիքի արյունոտ սպանություն է կատարվել հայտնի ավստրիական Կիտցբյուել լեռնադահուկային հանգստավայրում, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ խանդի հողի վրա դեռահասը սպանել է իր սիրեցյալին և նրա չորս բարեկամներին՝ կնոջն ու երեք տղամարդկանց:
Ինչպես հաղորդում է Kronen Zeitung պարբերականը, սպանությունից հետո անչափահաս հանցագործը ներկայացել է ոստիկանություն և պատմել կատարվածի մասին: Նա ձերբակալվել է: