News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիկոլաեւում (Ուկրաինա) անցկացվել է «KWF Ukrainian Open Cup 2019» միջազգային մրցաշարը: «Նադեժդա» սպորտային համալիրում (Նիկոլաեւ) անցկացվել է կիոկուշին կարատեի «KWF Ukrainian Open Cup 2019» մրցաշարը պատանի աղջիկների եւ տղաների մասնակցությամբ: Առաջին տեղի համար պայքարում էր 360 մարզիկ Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Նախքան առաջնությունը կայացել է պարգեւատրման արարողություն, որի ժամանակ վկայականներ են տրվել KWF Հայաստանին:

Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան (KWF Armenia) ներկայացել է 52 հոգանոց կազմով՝ 45 մասնակից եւ 7 մարզիչ: Առաջնության ժամանակ ներկա էր Հայաստանի Հանրապետությունում KWF-ի ազգային ներկայացուցիչ սենսեյ Սպարտակ Գասպարյանը:

Ըստ Ուկրաինայում Հայերի միության մամուլի ծառայության՝ KWF Armenia-ի ներկայացուցիչները նվաճել են 20 մեդալ:

Ինչպես հայտնի է, սպորտային նախագծերին ուղղված աջակցությունը Ուկրաինայի Հայերի միության գործունեության առաջնահերթություններից է: Տարբեր սպորտային միջոցառումների ժամանակ պարգեւներ են տրվում Ուկրաինայում Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ