News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

DigiTec ՏՏ տեխնոլոգիաների տարածաշրջանային ամենամյա ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ պայմանագիր է ստորագրվել ArMath ինժեներական լաբորատորիաների ֆրենչայզինգի մասին:

Հայկական կողմից պայմանագիրը ստորագրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություների ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Կարեն Վարդանյանը, իսկ հնդկական կողմից՝ հնդկական բարեգործական հիմնադրամի ղեկավար Հեկտար Շախը: Պայմանագիրը նախատեսված է որպես պիլոտային ծրագիր ArMath ինժեներական լաբորատորիաների մոդելները Հնդկաստան արտահանելու համար, որից հետո արդեն կառավարության աջակցությամբ այդ լաբորատորիաների քանակը կավելանա:

ArMath ինժեներական լաբորատորիայի ստեղծած ծրագիրը Տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիայի կողմից նախաձեռնվել էր  որպես Տեխնիկական կրթության հայկական մոդել: Ներկայումս այդպիսի մոդելն արտահանվել է Վրաստան եւ Արցախ: Լաբորատորիաներում 10-18 տարեկան դպրոցականներն ստանում են արտադասարանային կրթություն: Ինտերակտիվ պարապմունքների, մրցույթների եւ ինովացիոն ճամբարների միջոցով դպրոցականներն ուսումնասիրում են տեխնոլոգիա, ինժեներիա եւ մաթեմատիկա: Երիտասարդ ինժեներները նաեւ հնարավորություն ունեն ծրագրավորել, ստեղծել, փորձարկել եւ զարգացնել սեփական ինժեներական լուծումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ