News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը կոչ է արել իր պահպանողական դիրքորոշում ունեցող օպոնենտներին հրաժարվել ստատուս քվոյից՝ ներառյալ ամուսնացած հոգեւորականների ի հայտ գալը, հաղորդում է Reuters-ը:

Սուրբ Պետրոսի տաճարում հաղորդության ժամանակ Ֆրանցիսկոսը նաեւ քննադատել է գաղութատիրության ձեւերը, որոնք արդի էին անցյալում եւ դիտարկվում են նաեւ ներկայում: Նա նաեւ հայտարարել է, որ Բրազիլիայում անտառային հրդեհները հրահրված էին «հետաքրքրված խմբերի կողմից»:

Հռոմի Պապը նշել է, որ որոշ եկեղեցական առաջնորդներ ռիսկի են դիմում դառնալ «ոչ թե հովիվներ, այլ բյուրոկրատներ» եւ կոչ է արել համարձակություն ձեռք բերել եւ բաց լինել փոփոխությունների համար:

Սինոդի առավել վիճելի հարցերից մեկը Ամազոնիայում ամուսնացած հոգեւորականների ձեռնադրության հավանականությունն էր:

Հոգեւորականների պակասի այդպիսի լուծումը, բազմաթիվ հարավամերիկյան եպիսկոպոսների աջակցությամբ, կարող է թույլ տալ կաթոլիկներին, որոնք ապրում են առավել կտրված շրջաններում, այցելել պատարագներին եւ մասնակցել ծիսակարգերում:

Իսկ պահպանողական դիրքորոշում ունեցող հոգեւորականները խուսափում են, որ այդ միտումը կարող է տարածվել նաեւ Արեւմուտքի կաթոլիկ եկեղեցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ