«Վերջին օրերին քննարկվում է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին պաշտոնանկ անելու հնարավորությունը: Իշխանական քարոզչությունը կարծես այդ պաշտոնանկությունների համար արդեն սկսել է հող նախապատրաստել: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ղեկավար Թամար Պողոսյանի քայլերը Հրանուշ Հակոբյանի դեմ, թերեւս, հենց այդ շարքից են: Ըստ տարբեր աղբյուրների, Մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելու է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, իսկ Հրանուշ Հակոբյանին փոխարինլու է ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Վերջին օրերին համառորեն խոսվում է նաեւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության մասին: Թե ինչ նպատակ են հետապնդում այս կոսմետիկ փոփխոությունները (կամ այդ մասին խոսակցությունները)` դժվար է ասել: Հաստատ դրանց արդյունքում հասարակության վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ չի փոխվելու: Ավելի հավանական է, որ այս «աժիոտաժով» իշխանությունները պարզապես փորձում են հասարակությանը զբաղեցնել, շեղել հասարակության ուշադրությունը իրական խնդիրներից, մինչեւ «տեսնեն` գլխներին ինչ է գալիս»,-տեղեկացնում է «168 ժամ»-ը: