News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելցի հնագետները հայտարարել են, որ երկրի հյուսիսում հայտնաբերել են 5000-ամյա հնագույն քաղաք, հաղորդում է Associated Press-ը:

Իսրայելի՝ հնությունների հարցորով զբաղվող վարչությունում տեղեկացրել են, որ քաղաքը հայտնաբերվել էր մայրուղու շինարարության նախապատրաստական աշխատանքները սկսելու ժամանակ Խարիշայի մոտակայքում, որը Թել Ավիվից 50 կմ հյուսիսում տեղակայված քաղաք է:

Վարչությունում հայտնաբերված քաղաքը, որը թվագրվում է Բրոնզե դարին, անվանել են «կոսմոպոլիտ եւ մանրակրկիտ կերպով նախագծված»:

Հնագույն քաղաքի մակերեսը կազմում է 65 հեկտար. այն ունեցել է շուրջ 6 0100 բնակչություն:

Հետազոտողները նաեւ պատմել են, որ հայտնաբերել են արտասովոր տաճարի հետքեր կենդանիների այրված ոսկորներով, ինչը կարող է վկայել զոհաբերության հնագույն ծիսակարգի մասին, ինչպես նաեւ կավե մասնիկներ, քարե գործիքներ եւ անոթներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ