Google ընկերության աշխատակցուհի Դանա Ֆրիդը հրապարակել է ընկերության ներկայումս չգործող հավելվածների, ինչպիսիք են Google Reader-ը, Google Wave-ը, Google Buzz-ը, «տապանաքարերով» «գերեզմանոցի» լուսանկարները, գրում է The Verge-ը:
Յուրահատուկ «գերեզմանոցը» տեղակայված է Սիեթլում ընկերության մասնաշենքի տարածքում:
«Եկեք չմոռանանք, որ տապանաքարերի այդ հավաքածուն կազմում է Google-ի կողմից սպանված ծրագրերի միայն մի մասը: Եթե դուք ցանկանում եք տեսնել ամբողջական ցանկը եւ զգալ կարոտը ձեր սիրելի, սակայն արդեն գոյություն չունեցող Google-հավելվածների նկատմամբ, ծանոթացեք Killed by Google վեբ կայքին»,-գրել է Ֆրիդն իր թվիթերյան միկրոբլոգում՝ գրառմանը կցելով նաեւ Google Reader հավելվածի նկարագրությամբ տեսանյութը: