News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նեղոս գետի ափին հնագետները հայտնաբերել են 2200-ամյա հնագույն տաճար, որը թվագրվում է փարավոն Պտղոմեոս Չորրորդի ժամանակաշրջանին, գրում է Independent-ը:

Ինչպես հաղորդում է պարբերականը՝ հղում կատարելով Եգիպտոսի հնությունների նախարարությանը, տաճարը հայտնաբերվել էր Կոմ Շակու գյուղում շինարարական աշխատանքների ժամանակ, երբ տեղադրվում էր կոյուղու համակարգը:

Երբ հնագետները սկսել էին պեղումները, շինարարական աշխատանքները դադարեցվել էին:

Գիտնականների գտածոների շրջանում եղել են «Պտղոմեոս Չորրորդ» գրառմամբ սալիկներ, ինչպես նաեւ խորաքանդակներ Խափի աստծո պատկերով, որը մարմնավորում է Նեղոսի ամենամյա վարարումը՝ թռչուններով եւ կենդանիներով շրջապատված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ