News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ծննդյան օրը կանցկացնի հարազատների եւ մտերիմների հետ, մինչ այդ նա եղել է սիբիրյան տայգայում, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, Պուտինը 67 տարեկան  է դառնում: Նա մի քանի օր առաջ եղել է սիբիրյան տայգայում, որտեղ, ինչպես նշել է Պեսկովը, «վայելել է աշնանային բնությունը»: «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին՝ Պուտինն արդյոք ծննդյան օրը կնշի՞ մտերիմների հետ բնության գրկում, Պեսկովը դրական է պատասխանել:

Պետության ղեկավարն այս օրը բազմիցս աշխատավայրում է նշել. հանդիպումներ, խորհրդակցություններ, միջազգային գագաթնաժողովներ եւ պաշտոնական այցեր արտասահման: Պուտինը երբեմն հանգստյան օր է վերցնում հարազատների եւ ընկերների հետ անցկացնելու համար:

Պետության ղեկավարը ոչ մեկ անգամ տարեդարձը նշել է արտասահմանցի գործընկերների ընկերակցությամբ: Մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահին այցելել է Իտալիայի նախկին առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին: Նա Պուտինին է նվիրել ձեռագործ ծածկոց, որի վրա պատկերված է նրանց ձեռքսեղմումը Ռուսաստանի եւ Իտալիայի հայտնի տեսարժան վայրերի՝ Վասիլի Երանելու տաճարի եւ Կոլիզեումի ֆոնին:

Իր ծննդյան օրերից մեկը Պուտինը նշել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի ընկերակցությամբ: «Չեմ թաքցնի, մի-մի բաժակ օղի խմեցինք, ուղղակի ինչ-որ երշիկ կտրեցինք»,- պատմել է Պուտինը:

Պետության ղեկավարը ծննդյան օրերից մեկն էլ անցկացրել է Բալի կղզում ընթացող ԱԽՏՀ գագաթնաժողովում: Ինդոնեզիայի այդ ժամանակվա նախագահ Սուսիլո Բամբանգը ՌԴ առաջնորդի համար երգել է Happy Birthday to You երգը՝ իրեն նվագակցելով կիթառով, իսկ աշխատանքային նիստի մյուս մասնակիցները ձայնակցել են: Հենց այս օրն էլ Ճապոնիայի վարչապետը Պուտինին սակե է նվիրել, իսկ չինացի առաջնորդը՝ տորթ:

Պետության ղեկավարը երբեմն իր տարեդարձի օրը հանգստանում է: 2016 թվականին նա Սոչիում հոկեյ էր խաղում, իսկ 2014 թվականին հանգստյան օր վերցրեց եւ մեկնեց Սիբիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ