News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը, ինչպես նաեւ նրանք, ովքեր նրանց հետ համաձայնության են եկել, արժանի են իմփիչմենթի իրենց հանցագործությունների եւ պետական դավաճանության պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նենսի Փելոսին գիտեր բոլոր՝ ստի մեծ թվով դեպքերի եւ խարդախության զանգվածային դեպքերի մասին, որոնք խորամանկ Ադամ Շիֆը կատարել է Կոնգրեսի եւ ամերիկացի ժողովրդի դեմ»,- Twitter-յան իր էջում նշել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Փելոսին «բոլոր առումներով մեղավոր» է, ինչպես Շիֆը, «առանձնապես ծանր եւ աննշան հանցագործությունների եւ անգամ պետական դավաճանության մեջ»:

«Կարծում եմ՝ սա նշանակում է, որ նրանց եւ այն անձանց, որոնք նրանց հետ չարամտորեն համաձայնության են եկել, պետք է անհապաղ իմփիչմենթ հայտարարել»,- նշել է Թրամփը:

ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիիմիր Զելենսկու հեռախոսազրույցը ուշադրության կենտրոնում է հայտնվել լրատվամիջոցների այն հրապարակումից հետո, որ հետախուզության աշխատակիցն այն տագնապահարույց է համարել եւ բողոք ուղարկել իր ղեկավարությանը: Ավելի վաղ հրապարակվել էր զրույցի վերծանումը, իսկ հինգշաբթի՝ բուն բողոքը: Հրապարակված սղագրությունը հաստատել է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է անցկացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնանկության հանգամանքների քննություն, որը քննում էր Burisma Group-ի գործունեությունը, որի տնօրեների կազմում էր ԱՄՆ նախկին փոխնախագհ Ջո Բայդենի որդին, եւ իր Հանթեր Բայդենի գործը:

Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում սկսել էին Թրամփի դեմ իմփիչմենթի ընթացակարգը՝ նրան մեղադրելով այն բանում, որ նա արտասահմանյան պետությունից օգնություն է խնդրում  քաղաքական հակառակորդին՝ Բայդենին վարկաբեկելու փորձի միջոցով ընտրություններին միջամտելու համար: Թրամփը մեղադրանքները հերքում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ