News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք պետք է ամբողջացնենք հեղափոխությունը, նոր Հայաստանը պիտի միասին ամբողջացնենք:  Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք պետք է ամբողջացնենք հեղափոխությունը, նոր Հայաստանը պիտի միասին ամբողջացնենք: Ես կողմնակից եմ սերնդափոխության եւ ես ուրախ եմ, որ  իմ կենդանության օրոք մեր կուսակցությունը 4-5 նախագահ է փոխել եւ այդ տարոսը մաղթում եմ բոլոր կուսակցություններին, որ այդ բնականոն վիճակը լինի բոլորի մոտ եւ պետությունը նույն բանը պետք է վերցնի որպես բանաձեւ: Մենք միասին` պետություն, իշխանություն, ընդդիմություն, պետք է ունենա այն վիճակը, որ մեր երիտասարդությունը ունենա հնարավորություն եւ ինչու չէ, նաեւ կառավարելու»,-ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ ինքը քաղաքկանության մեջ ակտիվանալու կամ պասիվանալու մասին երբեք չի խոսել:

Հարցին, թե արդյոք իրեն դիտարկում է այն քաղաքական ուժերի հետ, ովքեր հնարավոր է համագործակցեն Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, նա ասաց, որ 6 տարի առաջ նոր Հայաստանի երդումն ինքը, Նիկոլ Փաշինյանը եւ հայ ժողովուրդը միասին են  կատարել:

«Մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր-բոլորի հետ: Մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր-բոլորի հետ: Ոչ պարոն Փաշինյանը, ոչ ես, ոչ առաջինն ենք, ոչ վերջինն ենք, մենք միասին պետք է պատրաստենք նոր Հայաստանը հաջորդի համար: Մեր խնդիր այն է, որ մենք պետք է գնանք ոչ թե մենիշխանության, անձնավորված իշխանության ճանապարհով, այլ նորմալ, լեգիտիմ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխանցվի հաջորդին»,-ասաց նա:

Անդրադառնալով WCIT 2019 կոնֆերանսի Հայաստանում անցկացնելուն Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ սա նոր Հայաստանի մեկնարկային միջոցառումն է եւ շատ ողջունելի է, որ այն տեղի է ունենում Հայաստանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ