News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պարզից պարզ հայտարարել է, որ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններից զրկելու մասին նախաձեռնության քվեարկությանը չմասնակցելը պայմանավորված է տվյալ փաստաթղթի բացարձակ իրավական ոչ լիարժեքությամբ: Այս մասին հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: 

Նրա խոսքով՝ այս օրերին իրենք բազմիցս հայտարարել են, որ խորհրդարանի քննարկմանն էր դրվել ձեւակերպումների առումով կասկածելի փաստաթուղթ:

«Այսինքն, ոչ ոք չի քննարկում Հրայր Թովմասյանի համապատասխանության կամ չհամապատասխանության հարցը: Նա մեր կուռքը չէ եւ, առավել եւս, մենք նրա ակումբի անդամը չենք: Ոչ ոքի համար գաղտնի չէր, որ «Իմ քայլի» ձայները բավարար կլինեն՝ այդ փաստաթուղթը ՍԴ քննարկմանը հանձնելու համար»,- նշեց Տոնոյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ