News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Որպես նախկին լրագրող եւ գործող պատգամավոր վճռականորեն դատապարտում եմ «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը: Այս մասին հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: 

Նրա խոսքով՝ ԶԼՄ-ների վրա հարձակումները ոչ մի հանգամանքում չեն կարող որեւէ արդարացում ունենալ: «Մեր երկրում խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության իրավունքին այլընտրանք չպետք է լինի: Իրավապահ մարմինները պետք է կարճ ժամկետում եւ օպերատիվորեն արձագանքեն նման գործողություններին, իսկ մեղավորները՝ հայտնաբերվեն եւ պատժվեն համապատասխան կերպով»,- նշեց Տոնոյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին իշխանության մի քանի երիտասարդ աջակիցներ հարձակում էին գործել ընդդիմադիր մամուլի ակումբի վրա՝ պահանջելով փակել մամուլի ակումբը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ