News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանում չլինեն ազատ մամուլ, անկախ լրատվամիջոցներ, ժողովրդավարությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել: Հոկտեմբերի 7-ին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը:

Ընդ որում՝ նա նշեց, որ մամուլի այս ակումբը վերջին շրջանում քանիցս անդրադարձել է նաեւ իր գործունեությանը՝ ներկայացնելով ոչ այնքան դրական լույսի ներքո: «Մեջբերելով Վոլտերին՝ կարող եմ միայն ասել, որ համաձայն չեմ մամուլի կարծիքի հետ, բայց պատրաստ եմ ինձ զոհաբերել հանուն նրա, որ լրատվամիջոցներն այդ կարծիքն արտահայտելու հնարավորություն ունենան: Եվ սա վերաբերում է բոլորին»,- հավաստիացրեց պատգամավորը:

Լրագրողների հարցին՝ այս հարձակումն արդյոք կապվա՞ծ է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ առաջացած իրավիճակի հետ (մամուլի ակումբի ղեկավարը նրա հետ ազգակցական կապ ունի), նա պատասխանեց, որ իր համար անընդունելի է ցանկացած մանիպուլյացիա, որի շնորհիվ ձեռնարկվում է իրավական գործընթացքը քաղաքականի վերափոխելու փորձ:

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին իշխանության համակիր մի քանի երիտասարդներ հարձակվել են ընդդիմադիր մամուլի ակումբի վրա՝ պահանջելով այն փակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ