News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս տարի Երեւանի քաղաքապետարանը փողոցների նորոգման ծրագրում ընդգրկել է նաեւ հողե ճանապարհները:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագրում ընդգրկվել է նաեւ Ջրաշենի փողոցներից մեկը: Շուրջ 350մ երկարությամբ այս փողոցը կունենա 4-4.5 մետր լայնություն: Զրոյից կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքում խստորեն հետեւում են աշխատանքների որակին:

Երեւանի հողե պաստառով ճանապարհների ասֆալտապատումն իրականացվեց երկու փուլով: Տարեկան ծրագրով նախատեսված էր ասֆալտապատել ավելի քան 5000 քմ, եւս 1500 քմ արվում է տնտեսման հաշվին:

Նորոգված ճանապարհները քաղաքի զարգացման կարեւոր նախապայմաններից են: Այսօր սակայն Երեւանում դեռեւս կան հողային պաստառով փողոցներ: Դրանք հիմնականում քաղաքի ծայրամասերում են, այսպես ասած, «սեփական տների» հատվածում: Ասֆալտապատման ընթացքում առաջնահերթորեն լուծվում է փողոցների երթեւեկելի հատվածի նորոգման խնդիրը:

Հողե պաստառով ճանապարհների նորոգման այս տարվա ծրագիրն ավարտվում է. դրա շնորհիվ հնարավոր եղավ Երեւանի մի շարք փողոցներին երկրորդ կյանք տալ:

Քաղաքապետարնն այսօր գույքագրում է փողոցները՝ արդեն հաջորդ տարվա ծրագիրը կազմելու համար:

Տպել
Ամենաշատ