News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը եւս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը կենտրոնացնում է Հայաստանի վրա որպես ՏՏ ոլորտում լուրջ հայտ ներկայացնող երկիր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Բացի դրանից, համոզված եմ, որ կլինեն նաեւ գործնական քայլեր եւ համագործակցության նոր ճանապարհներ կգտնվեն»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանից ուղեղների արտահոսքի խնդրին, ն ասաց. «Ուղեղների արտահոսքը շատ նորմալ երեւույթ է, ընդ որում, տարբեր ուղղություններով: Նույն հաջողությամբ նաեւ դրսից են Հայաստան գալիս:

Խնդիրն այն է, որ Հայաստանում ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ ՏՏ ոլորտի աշխատողները կստանան այնպիսի բարձր աշխատավարձ, որքան արտերկրում: Այդ դեպքում ավտոմատ այդ ուղեղների արտահոսքը կվերանա: Իսկ դրա համար պետք է ընդամենը Հայաստանում հարկային եւ այլ միջավայրն վելի գրավիչ դարձնել, քան այն երկրներում, որտեղ դրանք կան: Նաեւ առկա կարգավորումները ավելի շահեկան լինեն, քան մրցակից երկրներում: Այդ դեպքում ՏՏ ոլորտի արդյունքը կստեղծվի Հայաստանում, ոչ թե մեր երկրում ստեղծվածը ուղղակի կգնա դուրս, իսկ ինչ-որ փուլում այդ աշխատողներն էլ դուրս կգնան:

Այդ հոսքին խոչընդոտելու պրոցեսը սկսվել է բնականոն ճանապարհով: Համոզված եմ, որ կարճ ժամանակ հետո դրան ականատես կլինենք»,-ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ որքան էլ փորձենք ուղեղների արտահոսքը փակել, միեւնույն է, Հայաստանում այսօր ունենք կադրերի խնդիր. «Պետք է առաջին հերթին ամենամեծ ուշադրությունը դարձնել կրթության ոլորտին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ