News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրապետական ծննդատանը սեպտեմբերի 24-ին բժիշկների խոսքով մահացած ծնված նորածնի մայրը` Հայկուհի Խաչատրյանը, հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առավոտյան այցելել է Հայկուհի Խաչատրյանին, որը վերջերս ծննդաբերել էր «Հանրապետական» ծննդատանը:

Երիտասարդ կինն առողջական գանգատներ ուներ և երեկ երեկոյան հոսպիտալացվել է: Վերջինիս մոտ ախտորոշվել է աջակողմյան թոքաբորբ: Նրա վիճակը կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Նախարարը Հայկուհու հետ զրույցում նշեց, որ հետևողական է լինելու թե՛ բուժման և թե՛ դեպքի բացահայտման ամբողջ ընթացքին»,- գրված է էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Արմենիա» ԲԿ-ի հարեւանությամբ) մահացել է Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Նա տղա է եղել:

Ծնողները բժիշկներն եմ մեղադրում կատարվածում:

Նորածնի դին մինչ այժմ ծնողներին չեն հանձնլ, մայրն էլ պնդում է, որ ինքը մահացած երեխային չի տեսել եւ իր երեխային վաճառել են:

Տպել
Ամենաշատ