News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ապստամբություն ոչնչացման դեմ» շարժման հարյուրավոր ակտիվիստներ արգելափակել են Ամստերդամի կենտրոնական փողոցներից մեկի երթեւեկությունը, ինչը քաղաքում լուրջ խցանումների պատճառ է դարձել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Նիդերլանդական հեռուստաալիքների հաղորդմամբ՝ ցուցարարները երթեւեկելի հատվածում վրաններ են տեղադրել: Ոստիկանությունը շրջափակել է թաղամասը, որտեղ ակցիա է ընթանում, որպեսզի այլ մարդիկ չկարողանան միանալ: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ գործողությունները նպատակ ունեն ապաշրջափակել ճանապարհներն ու վերականգնել անվտանգ երթեւեկությունը:

Ավելի վաղ Ամստերդամի քաղաքապետարանն արգելել էր փակել քաղաքի գխավոր փողոցներից մեկը, սակայն շարժումը հայտարարել է, որ չի հետեւի տեղական իշխանության ցուցումներին:

«Իշխանությունները գիտեին խնդրի մասին դեռեւս 30 տարի առաջ, սակայն ոչինչ չի արվել: Հարցերի եւ խնդրագրերի ժամանակն անցել է»,- հայտարարել է շարժումը:  

Նշվում է, որ տվյալ բողոքի ակցիան միջազգային արշավի մի մասն է: Բեռլինում հազարավոր ակտիվիստներ եւս փակել են հիմնական փողոցներից մեկը, Փարիզում շրջափակել են առեւտրի կենտրոնը: Ակիցաներ են ընթանում նաեւ Սիդնեյում եւ Լոնդոնում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ