News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության

«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է  նշանակվել Սիրանուշ Անտոնյանը:

Նախարարությունը բաց մրցույթ էր հայտարարել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում, որն անցկացվել է ս.թ. սեպտեմբերի 29-ին:  Մրցույթի արդյունքում հաղթել և պաշտոնում նշանակվել է Սիրանուշ Աշոտի Անտոնյանը:

Նշենք, որ Ս. Անտոնյանը ծնվել է 1983 թ.-ին, 1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժնում՝ ստանալով մագիստրոսի կոչում: 2014 թ.-ից հոգեբանական գիտությունների թեկնածու է: Անտոնյանը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 13 տարվա աշխատանքային փորձ ունի, աշխատել է  տեղական և միջազգային այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին է «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշնլը:

Հիշեցնենք, որ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր էր այս տարվա հունիսի 27-ից՝ նախկին տնօրեն Աշոտ Մնացականյանի աշխատանքից ազատման դիմումը բավարարելուց հետո:

Տպել
Ամենաշատ