ԶԼՄ-ները շատ են, եւ ոչ մեկի ուշքը չի գնում մյուսի համար: Մենք կարող ենք չկիսել այս կամ այլ ԶԼՄ-ի ներկայացրած նյութի էությունը, սակայն ակնհայտ է, որ քաղաքացիների որոշ գործողություններ կարող են էական վնաս հասցնել Հայաստանին: Այս մասին հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ընդ որում, նա նշեց, որ քաղաքացիներին այդ ամենը պետք է բացատրել, որպեսզի հետագայում նրանք ավելի գիտակից լինեն:
«Եթե մարդիկ դա չեն կարողանում գիտակցել, ապա վաղը Ստրասբուրգում մենք ստիպված կլինենք մեր երկիրը պաշտպանել տարբեր զեկույցներից, որոնցում կխոսվի այն մասին, որ նման դեպք է տեղի ունեցել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 5-ին իշխանության մի քանի երիտասարդ աջակիցներ հարձակում են գործել «Հայելի» մամուլի ակումբի վրա՝ պահանջելով փակել մամուլի ակումբը: