News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի լիազորությունների դադրեցման համար ոչ մի հիմք չկա, եւ ոչ մի մեխանիզմ չկա այդ հիմքերի առաջմղման համար, ապա այդ դեպքում մենք ոչ մի բան չենք նախաձեռնի: Հոկտեմբերի 7-ին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ընդ որում՝ նա հավելեց, որ «Լուսավոր Հայաստանը» կաջակցի ՍԴ ցանկացած որոշմանը, քանի որ ստիպված կլինի դա հաշվի առնել:

Հարցին՝ իրենք արդյոք կաջակցե՞ն իրենց խմբակցության նախկին անդամ, պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնությանն այն մասին, որ ՍԴ որոշմանը տրվի քրեաիրավական գնահատական, նա պատասխանեց, որ դրա համար հիմքեր չի տեսնում:

«Եթե Գագիկ Հարությունյանը վաղ հրաժարական ներկայացրեց, իսկ Հրայր Թովմասյանը նշանակվեց ժամկետից շուտ, ապա ի՞նչ հոդվածով պետք է նրա նկատմամբ հետապնդում իրականացվի»,- հարց տվեց Էդմոն Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ