News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երկրում գործում են երկակի ստանդարտներ, դրանով պարզ ցույց են տալիս, որ սիրելի դատավորներ, եթե դուք անում եք մեր ուզածը, ապա մեր անվերապահ աջակցությունը ունեք, եթե անում եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատավոր Դավիթ Գրիգորյանի նման, ապա ձեր դեմ կհարուցվի քրեական գործ եւ լիազորությունները կկասեցվի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Լեւոն Քոչարյանն ասաց, որ դատավորի հետ տեղի ունեցածը կարելի է քննարկել այլ հարթությունում.

«Ինչքանո՞վ էր ճիշտ, ինչքանո՞վ էր սխալ, արժե՞ր կամ չարժեր, բայց իրավական հարթության մեջ այն էլ նման հոդված՝ որակեցին ապօրինի, ակտիվ այդ օրն ամեն ինչը տարան իրենք եւ հաջորդ օրը Աննա Դանիբեկյանն անտեսեց ՍԴ որոշումը։ Էլ չեմ ասում, որ շատ է խոսվել  դատարան փակելը, Դավիթ Բալայանին հենց այստեղ հրեցին, գցեցին, ՍԴ դատավորին հրմշտելը, այդ ամենը արդարադատության խոչընդոտում չէ, իսկ եթե լայվով մոտենում են՝ էլ ի՞նչ հետապնդման մասին է խոսքը։ Ու գիշերը էտ երեխեքին «մասկի շոուներով» գնում տներից հանում են»։

Հարցին՝ արդյոք ինքը արդարացնում է քաղաքացիների այդ քայլը Աննա Դանիբեկյանի նկատմամբ, Լեւոն Քոչարյանն ասաց. «Այլ հարթության մեջ խոսելու բաներ են, դատավորի կին լինելը եւ նման այլ բաները։ Հիշեք՝ Նարեկ Մալյանին ինչ էին արել, քանի հոգով նկարելով, նրանց բռնե՞լ են։ Իսկ այդ տղաներից մեկը միայն տեսախցիկն է բռնել։ Եթե դատավոր չես քեզ կարող են բռնե՞ն»։

Լեւոն Քոչարյանի խոսքով՝ այդ ամենը ցույց է տալիս երկրում առկա երկակի ստանդարտները. «Նույն ՍԴ դատավոր Ալինա Գյուլումյանի դեպքը, երբ Դատախազությունը մեկնաբանություն է տալիս, ասում է՝ տիկին  Գյուլումյանն իր բացատրության մեջ ինչ-որ բան չի ասել եւ այլն, ու հետո դատավորն ասում է՝ ես բացատրություն չեմ էլ տվել։ Որտե՞ղ ենք մենք հայտնվել, խոսքը նրա մասին է, որ ինչ-որ մարդկանց դուր է գալիս այս երկակի ստանդարտը։ Եթե մի դեպքում Քոչարյանի հետ կապված է, ապա կարելի է, պետք է բռնել դատել, քառատել, իսկ երբ ուրիշների հետ է կապված, երբ դա անում է երկրի ղեկավարը, պաշտոնյաները կամ իրենց հարող ուժերը, ուրեմն դա չի կարելի։ Դրանով պարզ ցույց են տալիս, որ սիրելի դատավորներ, եթե դուք անում եք մեր ուզած, ապա դուք մեր անվերապահ աջակցությունը ունեք, եթե դուք անում եք Դավիթ Գրիգորյանի նման, ապա ձեր դեմ կհարուցվի քրեական գործ եւ լիազորությունները կկասեցվի։ Եթե ձեր սրտով է, ուրիշների սրտով չի»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ