News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես մտածում էի ինքնաբացարկ ներկայացնելու համար ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ, քանի որ առկա իրողությունների շրջանակներում Հայաստանում կարծես թե նորմալ է գնահատվում, որ դատավորի կողմից չպաշտոնավարելու համար դրամական փոխհատուցում են առաջարկում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Փաստաբանաը միացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Աննա Դանիբեկյանին ներկայացված միջնորդությանը եւ հայտարարեց.

«Կարծում էի, թե այս գործով ձեր կողմից իրականացրած խախտումներն ինչ–որ վերջնակետ կունենան, սակայն պարզվեց, որ ես ավելի լավ էի տրամադրված դատարանի հանդեպ։ Դուք  կանխակալ բացասական վերաբերմունք ունեք Յուրի Խաչատուրովի նկատմամբ եւ այս գործով պատշաճ դատարան համարվել չեք կարող»։

Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը այս գործը վարույթ ընդունելիս  քննարկման առարկա չի դարձրել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի հարցը եւ ՍԴ որոշումն ապօրինաբար չի կիրառվել  Յուրի Խաչատուրովի նկատմամբ։

«Ես ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց առաջ  մի քիչ երկար եմ մտածել, թե  ինչ հիմնավորումներ ներկայացնեմ։ Ես կարող էի անցնել բարոյականության, իրավագիտակցության սահմանները, սակայն ես ինձ այդ գործողությունները թույլ չեմ տալիս, մինչդեռ օրվա իշխանությունն իրեն թույլ է տալիս նման գործողություն։ Ես մտածում էի ինքնաբացարկ ներկայացնելու համար ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ, քանի որ առկա իրողությունների շրջանակներում  Հայաստանում, կարծես  թե, նորմալ է գնահատվում, որ դատավորի կողմից չպաշտոնավարելու համար դրամական փոխհատուցում են առաջարկում»,–հայտարարեց պաշտպանը՝ վկայակոչելով  ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։

 Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը Պողոսյանի հայտարարությունը որակեց որպես դատարանի  նկատմամբ ահարգալից վերաբերմունք եւ նկատողություն արեց պաշտպանին։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Պաշտպանը համարում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Աննա Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։

Ըստ Ալումյանի՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ սույն գործը քննելու համար Աննա Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատարան համարվել եւ նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը նախկինում մերժել էր երկրորդ նախագահին ազատ արձակել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4–ի որոշման հիմքով, ապա նաեւ մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի  միջնորդությունը։

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գեւորգյանը։ Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։

Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ