News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

WCIT համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած նախարարները, որոնք իրենց երկրներում համակարգում են ՏՏ ոլորտը, շահագրգռված են հայկական կողմի հետ համագործակցությամբ: Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը՝ ըստ WCIT-ին մասնակցող նախարարաների DigiTec ՏՏ ամենամյա տարածաշրջանային ցուցահանդես այցելության արդյունքների:

Նրա խոսքով՝ ցուցահանդեսը նախարարների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել՝  ներկայացնելով Հայաստանում ՏՏ զարգացման ամբողջ շղթան՝ տարրական եւ բարձրագույն կրթությունից մինչեւ սթարթափներ եւ արտադրություն: Վարդանյանը շեշտեց, որ ոմանց հետաքրքրել է Հայաստանի փորձը ցուցադրված բոլոր ոլորտներում: Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայաստանն ինչո՞վ կարող էր հետաքրքրել զարգացած ՏՏ արդյունաբերությամբ երկրներին, ինչպես Մալայզիային: Փոխնախարարը պատասխանեց. «Մալայզիայում շատ զարգացած է միկրոսխեմաների արտադրության ոլորտը, սակայն, օրինակ, այդ սխեմաների թեստավորմամբ զբաղվում են հայ մասնագետները: Մենք մասնագետներ ունենք, որոնք ամսական 2 անգամ այցելում են այդ երկիր: Դրանից բացի, Synopsys-ից մեր մասնագետները նախագծում են այն միկրոսխեմաները, որոնք հետագայում արտադրվում են Մալայզիայում»,- հայտարարեց նա:

Վարդանյանը շեշտեց, որ, բնականաբար, երկրներից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ եւ թույլ կողմերը, ուստի ՏՏ ոլորտում այդ երկրների հետ Հայաստանի համագործակցությունը չի կարող հիմնվել միասնական սխեմայի վրա: «Բնականաբար, Բանգլադեշի հետ համագործակցությունը կլինի մի ուղղությամբ, Էստոնիայի հետ՝ այլ»,- եզրափակեց նա:

Նշենք, որ այսօր Տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT միջազգային համաժողովի մասնակիցները՝ փոխնախարար Գեղամ Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են DigiTec ՏՏ ցուցահանդես: Նրանց թվում են Իրաքից, Հունաստանից, Լիբանանից, ԱՄԷ-ից, Բանգլադեշից, Բրազիլիայից, Բալթյան երկրներից, Մալայզիայից եւ Եթովպիայից նախարարներ եւ պատվիրակությունների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ