News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դուք կանխակալ բացասական վերաբերմունք ունեք Ռոբերտ  Քոչարյանի հանդեպ եւ բաց չեք թողնում որեւէ հնարավորություն ձեր դրված իշխանությունը՝ ի վնաս նրա խախտելու համար:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելով դատավոր Աննա Դանիբեյանին։

Նշենք, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին պաշտպանները բարձրացեցին նախորդ նիստի ժամանակ, երբ Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանին գրավով կամ ստորագրությամբ ազատ արձակելու միջնորդությունը: Հայկ Ալումյանը ինքնաբացարկի երկու հիմք ներկայացրեց. «Առաջինը՝ դուք սույն գործը քննելու համար պատշաճ դատարան չեք կարող համարվել եւ երկրորդ՝ կանխակալ բացասական վերաբերմունք ունեք պարոն Քոչարյանի նկատմամբ»,–ասաց նա։

Հայկ Ալումյանն մեջբերեց արտակագ դրություն հայտարելու մասին Քոչարյանի մեղադրանքից դրվագներ՝ նշելով, որ մեղադրանքում նախագահի հրամանագիրը որակված է որպես ապօրինի՝ սահմանադրությանը հակասող: «Սույն գործի քննության շրջանակներում դուք պետք է ի թիվս այլնի գնահատական տաք այն հարցին, թե արդյոք ՀՀ նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանգիրը հակասել է Սահամնադրությանը, թե՝ ոչ, սակայն հրամանագրի սահմանադրության համապատասխանության հարցի քննությունը դուրս է սույն դատարանի իրավասության շրջանակներից»,-ասաց Ալումայանը: Նա նշեց, որ ՀՀ նախագահի հրամանագրերի՝ Սահմանդրությանը համապատասխանելու հարցը վերապահված է ոչ թե առաջին ատյանի դատարանին, այլ Սահմանադրական դատարանին եւ Ազգային ժողովին: «Որեւէ այլ մարմին Սահմանդրությամբ եւ օրենքներով այդպիսի լիազորությամբ օժտված չէ: Դատարանի կողմից սույն գործի քննությունը հակասում է ինչպես Եվրոպական կոնվենցիային, այնպես էլ՝ ՀՀ դատական օրենսգրքին, եւ սա ընդհամենը մեկ հիմքն էր, որով դուք իրավասու չեք քննել սույն գործը»,- հայտարարեց Ալումյանը: Որպես երկրորդ հիմք Ալումյանը նշեց, այն, որ գործի վերաբաշխումը արվել է ոչ թափանցիկ՝ գաղտնի: «Այս գործը ունի աննախադեպ մեծ հասարակական հնչեղություն, ուստի այս գործը քննող դատավորի ընտրությանը գործընթացի թափանցիկությունը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն դատավարության մասնակիցների՝ այլ նաեւ հանրության համար»,–ասաց նա։

Հայկ Ալումյանը նշեց, որ  ինքը, կանխատեսելով, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման կապակցությամբ սույն քրեական գործը փոխանցվելու է Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի, դեռևս ամիսներ առաջ գրավոր դիմել էր Երեւան քաղաքի դատարանի նախագահին՝ խնդրելով հնարավորություն տալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին, ներկա գտնվելու սույն գործի համակարգչային բաշխման գործընթացին եւ տեսանակահարնել այն, ինչպես նաեւ խնդրել էր այդ գործըթնացը դարձնել թափանցիկ հնարավորություն տալով ԶԼՄ-ներին մասնակցել դրան եւ լուսաբանել այն:

«Չնայած իմ գրավոր միջնորդությանը, գործի վերաբշխման գործընթացքը անցել է փակ, ոչ փաթանցիկ, իսկ միջնորդության մեջ նշված անձանց հնարավորություն չի տրվել ներկա գտնվելու դրան: Ոչ թափանցիկ եւ օրեքի խախտմամբ սույն գործի փոխանցումը ձեզ, անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է վկայակել այն մասին, որ գործի բաշխման գործընթացը կազմակերպվել եւ անց է կացվել այնպիսի եղանակով, որպեսզի գործը հանձնվի նախապես որոշված դատավորի, տվյալ դեպքում՝ ձեզ: Այդպիսի գործընթացը բոլոր դեպքերում չի կարող համարվել օրինական, քանի որ այն տեղի է ունեցել է իմ, որպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի իրավունքների խախտումներով»,–հայտարարեց պաշտպանը՝ հնդգծելով, որ այս գործով դատարանի կազմը ձեւավորվել է կամայականորեն:

«Դուք սույն գործը քննելու համար պատշաճ դատավոր չեք, իսկ ձեր նախագահությամբ ստեղծված դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ Աննա Դանիբեկյանը սույն գործը քննելու համար կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Պաշտպանը նաև հայտարարեց, որ մինչ գործով նիստի օր նշանակելը, պաշտպանական կողմը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերայալ մի քանի միջնորդություններ է ներկայացրել, սակայն Դանիբեկյանը դրանք չի քննել, նաեւ որոշում չի կայացրել դրանք առանց քննության թողնելու կամ լուծումը հետաձգելու մասին, «Ձեր կողմից 2019 թվականի սետեմբերի 2-ին որոշում է կայացվել սույն գործը դատական քննության նշանակելու մասին եւ այդ որոշման մեջ դուք անդրադարձել եք պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցին՝ կալանքը թողնելով անփոփոխ, ընդ որում՝ այդ որոշման մեջ դուք կրկին լուծում չեք տվել խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանի միջնորդություններին»,- ասաց Ալումյանը: Վերջինս հավելեց, որ Քոչարյանի կալանքը անփոփոխ թողնելու մասին որոշումը դատարանը կայացրել է առանց այդ հարցի քննությանը Քոչարյանին եւ նրա պաշտպաններին մասնակից դարձնելուն: «Խախտելով օրենքը, Սահմանադրությունը, դուք դա արել եք գիտակացաբար եւ ամեն կոնկրետ դեպքում ի վնաս պարոն Քոչարյանի: Ինչը կասծալ չի թողնում որ դուք կանխակալ բացասական վերաբերմունք ունեք պարոն Քոչարյանի հանդեպ եւ բաց չեք թողնում որեւէ հնարավորություն ձեր դրված իշխանությունը ի վնաս նրա օգտագործելու համար: Վերոգրյալինց ելնելով միջնորդում եմ ինքնաբացարկ հայտնել»,–հայտարարեց նա։

Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 16:45–ին։

Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը նախկինում մերժել էր երկրորդ նախագահին ազատ արձակել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4–ի որոշման հիմքով, ապա նաև մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի  միջնորդությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ