Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (IСAO) Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ թռիչքներ իրականացնելու համար օդային նոր միջանցք բացելու որոշում պետք է ընդունի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի ռեզիդենտ-համակարգող Ֆիքրեթ Աքչուրան, հայտնում է Trend-ը։

«Առանց նրա թույլտվության նմանօրինակ թռիչքներ անհնար է կատարել»,-ասել է Աքչուրան։

Նախատեսված է, որ ԼՂՀ մայրաքաղաքի օդանավակայանը կսկսի աշխատել մայիսի 9-ից՝ Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրը։ Բաքվում հայտարարել էին ուղեւորատար օդանավերին հարվածելու մտադրության մասին, ինչը հակասում է միջազգային  բոլոր կոնվենցիաներին, որոնց միացել է Ադրբեջանը։

Մարտի 31-ին  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր , որ մտադիր է դառնալ դեպի Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը։