News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանում Instagram-ում լուսանկար հրապարակելուց հետո աստծուն անարգելու եւ բռնություն հրահրելու կասկածանքով ձերբակալել են Անջելինա Ջոլիի նմանակին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Daily Mail-ի տվյալներով, աղջկան ձերբակալել են Թեհրանում դատարանի որոշմամբ, որը մասնագիտանում է «մշակույթի դեմ հանցագործությունների, ինչպես նաեւ սոցիալական եւ բարոյական կոռուպցիայի հարցերում»։

22-ամյա Սահար Տաբարը սոցցանցերի աստղ է դարձել Instagram-ում իր ցնցող լուսանկարները հրապարակելուց հետո։ Դրանցում նա պատկերված է դեմքի անբնական ձեւով։ Իրանկան իր անբնական արտաքինը բացատրել է ֆոտոխմբագիրների եւ դիմահարդարման օգտագործմամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ