News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ մեղադրվող Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը քիչ առաջ միջնորդեց դատարանին՝ վերացնել Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ թույլ տալ նրան մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ Արմեն Գրիգորյանի նկատմամբ դեռևս միջդատական վարույթի ընթացքում ընտրված խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացվի, քանի որ ի սկզբանե վարույթն իրականացնող մարմնի որոշումը եղել է ապօրինի և անհիմն։

Ըստ նրա՝  այս մեկ տարվա ընթացքում անօրինական կերպով սահմանափակվել է Արմեն Գրիգորյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը։

«Քննիչն իր որոշման մեջ չի նշել Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերից որևէ մեկը, բացի այդ՝  դատարանն արձանագրել է, որ ի սպառ բացակայում են Արմեն Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը, որը հաստատվել է բարձր դատական ատյանների կողմից։ Նման պայմաններում Գևորգյանի նկատմամբ որևէ տեսակի խափանման միջոց չի կարող ընտրվել, իսկ ընտրված լինելու պարագայում այն ենթակա է վերացման»,–հայտարարեց նա։

Ալեքսանյանի խոսքով՝ այս գործով նախաքննական մարմինը չի հաղթահարել նաև հիմնավոր կասկածի շեմը։

Պաշտպանն առաջարկեց միջնորդության մերժման դեպքում քննարկել Արմեն Գևորգյանի կողմից ժամանակավոր՝ հոկտեմբերի 26–ից մինչև նոյեմբերի 4–ը ՀՀ–ից բացակայելու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը պետք է հերթական բուժզննությունը անցնի Ավտրիայում, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել դատարանին։

Արմեն Գևորգյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ավստրիական կլինիկայում ամեն տարի սրտի անոթների հետ կապված հետազոտության է ենթարկվում։ Գևորգյանը նաև նշեց, որ այցի շրջանակներում նախատեսում է նաև գործնական բանակցություններ վարել։

Գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը և տուժող կողմի ներկայացուցիչներն առարկեցին ներկայացված միջնորդության դեմ։

Բաղդասարյանի խոսքով՝ Արմեն Գևորգյանը չի ներկայացրել կոնկրետ փաստարկներ, որ այստեղ նրա բուժումը հնարավոր չէ ապահովել և ինչ կարևորություն ունեն նրա գործնական հանդիպումները արտերկրում։

Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, այն կհրապարակվի հոկտեմբերի 8–ին, ժամը 13–ին։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Գեւորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ