News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանի կառավարության արդարադատության վարչությունը պատրաստում է փաստաթղթեր տնտեսական այն կորուստների փոխհատուցման հնարավորությունների մասին, որոնք հասցվել են իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքով։ Այս մասին հայտարարել է իրավական հարցերով Իրանի փոխնախագահ Լայա Ջոնեդին, հայտնում է Mehr-ը։

Նրա խոսքերով, Իրանը հայց է ներկայացրել Միջազգային դատարան՝ կապված ԱՄՆ-ի կողմից համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները չկատարելու եւ պատժամիջոցներ սահմանելու հետ։ Նա նշել է, որ Իրանի օգտին ժամանակավոր վճիռ է կայացվել։

«Հաշվի առնելով դա՝ Իրանի կառավարության արդարադատության վարչությունը կպահանջի վնասների փոխհատուցում, որոնք հասցվել են միջուկային համաձայնագրի խախատման հետ կապված։ Մենք փորձում ենք փաստաթղթավորել բոլոր հասցված վնասները եւ համաձայանագիրը խախտողներից փոխհատուցում ստանալու պայմաններ ենք առաջադրում»,- հավելել է նա։

Նա նշել է, որ վարչությունը նաեւ երկրի տնտեսության հիմնական ոլորտներին կոչ է արել ընդհանուր կորուստների գնահատական տալ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ