News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծի գործով Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին քննչական կոմիտե են հրավիրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ մարզպետը:

«Ինձ հարցաքննության են հրավիրել որպես վկա»,- ասաց Սարգսյանը: Այլ հարցերի, թե փորձել է արդյոք տեսակցել փոխգնդապետին, Սարգսյանը հրաժարվեց պատասխանել:

Նկատենք, որ  ողբերգական դեպքին Սարգսյանի ուղիղ ներգրավվածության մասին լուրեր են պտտվում:

Հիշեցնենք, որ ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի էին ենթարկել սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում: Տվյալ գործի շրջանակում ձերբակալվել են Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն ու մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Արամ Դանիելյան   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ