News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան Թուրքիային կոչ է արել խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հակասել ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայի շահերին, հայտնում է Reuters-ը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ը նաեւ հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում կալանավորված զինյալները, այդ թվում՝ օտարերկրացի, դատարանի առջեւ կկանգնեն այն երկրում, որտեղ կատարվել են նրանց հանցագործությունները։

Եվրոպական երկրները դիմադրում են իրենց երկրներից գնացած՝ ԻՊ-ի ահաբեկիչներին վերադարձնելու ԱՄՆ կոչերին։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր, թե կհանի զորքերը Սիրիայի հյուսիս-արեւելքից։ Հոկտեմբերի 5-ին պարզ դարձավ, որ Թուրքիան լրացուցիչ զորքեր է մոտեցրել Սիրիայի սահմանին։ Նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե Սիրիայում Եփրատ գետից արեւելք ռազմական գործողությունները կարող են առաջիկայում սկսվել։ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ չի աջակցի Թուրքիային այդ գործողություններում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ