News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Apple-ը սեփական կրիպտոարժույթ չի թողարկի, եւ մյուսներին էլ խորհուրդ է տալիս նույնն անել։ Apple-ի ղեկավար Թիմ Քուկը մեծ հարցազրույց է տվել ֆրանսիական Les Echos պարբերականին՝ բացատրելով, թե ինչու իր ընկերությունը երբեք սեփական կիրպտոարժույթ չի թողարկի, ինչպես նաեւ թե ինչու դա չպետք է անեն մրցակիցները։ Խոսքն առաջին հերթին տեղում դոփող Facebook Libra նախագծի մասին է։

«Ես խորապես համոզված եմ, որ փողը պետք է մնա պետության ձեռքում։ Ես չեմ ընդունում մասնավոր խմբի ստեղծած մրցակցող արժույթի գաղափարը։ Մասնավոր ընկերությունները չպետք է իրենց ազդեցությունն ուժեղացնեն այդկերպ։ Փողը, ինչպես եւ պաշտպանությունը, պետք է մնան պետությունների ձեռքում, դա է նրանց առաքելության հիմքը, տեղեկացնում է HighTech+-ը։

Մենք ընտրում ենք մեր ներկայացուցիչներին, որպեսզի նրանք կատարեն պետական գործառույթներ։ Ընկերություններին չեն ընտրում, եւ դրա համար նրանք չպետք է աշխատեն այդ տարածքում»։

Apple-ը վերջերս ներկայացրել է ֆինանսական արտադրանքը՝ վարկային քարտ անվճար սպասարկմամբ։ Երբ Քուկին հարցրին, թե նախատեսում է արդյոք արտադրանքը ներկայացնել Ֆրանսիայում, նա ընդգծեց, որ ընկերությունը բանկ չի դառնալու եւ դուրս է գալիս նոր շուկաներ միայն գործընկերների հետ համագործակցությամբ։ ԱՄՆ-ում Apple Card-ը թողարկվել է Goldman Sachs ներդրումային բանկի հետ միասին։ Նրա խոսքով՝ Apple-ը մոնոպոլիայի չի ձգտում. «Աշխարհին եւս մեկ վարկային քարտ պետք չէ, այն հարկավոր է նորից հայտնաբերել»։

Բացի այդ, Քուկի խոսքով՝  Apple առաքելության կենտրոնում երբեք ցանկացած շուկայի մոնոպոլացումը չի եղել։ Ընկերությունը ջանացել է առաջարկել հարմար եւ եզակի տեխնիկական լուծումներ, նոր գաղափար, որպեսզի ներգրավի պոտենցիալ գնորդներ։ Թեեւ հիմա, ընդգծել է նա, հենց Apple-ն է աշխարհի ամենախոշոր հարկատուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ