News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկացիների մոտ երկու երրորդը ցանկանում է, որպեսզի կառավարությունը կենտրոնանա աստղակերպերի մոնիթորինգի վրա աղետալի հարվածի դեպքում, տեղեկացնում է FoxNews-ը։

Palaeontologia Africana ամսագրում հրապարակված հետազոտությունը ենթադրում է, որ 12 հազար 800 տարի առաջ տեղի է ունեցել աստղակերպի հարված «գլոբալ հետեւանքներով»։ Այդ ավերիչ հարվածն առաջ է բերել զանգվածային ոչնչացում, վերացրել կենդանիների շատ տեսակներ եւ հանգեցրել կլիմայի փոփոխության այն ամբողջ ժամանակաշրջանի համար, որը հայտնի է որպես ուշ դրիաս։

«Մեր եզրակացությունը, համենայն դեպս, մասամբ հաստատում է ուշ դրիասի ազդեցության ծայրահեղ հակասական հիփոթեզը»,- ասել է Վիթվաթերսրանդի համալսարանի պրոֆեսոր Ֆրենսիս Թեքերեյը։ «Մենք լրջորեն պետք է ուսումնասիրենք հիփոթեզը, որ աստղակերպի ազդեցությունը կարող էր առաջ բերել կլիմայի գլոբալ մասշտաբի  փոփոխություն եւ որոշ չափով նպաստել խոշոր կենդանիների վերացման գործընթացին վերջին սառցե դարաշրջանից հետո»։

Աստղակերպի հարվածը, որը պաշտոնապես հաստատվել է Գրենլանդիայում 2018 թվականի նոյեմբերին, 19 մղոնանոց խառնարան է բացել եւ գուցե դարձել Խլոդվիգի մարդկանց՝ անհետ կորած առեղծվածային մինչպատմական խմբի վերանալու պատճառը։

Խառնարանն առաջին անգամ հայտնաբերվել է 2015-ի հուլիսին։

«Կան որոշ ապացույցներ, որոնք հաստատում են, որ դա հենց այն տեղն է, որտեղ մեծ մետեորիտը հարվածել է Երկիր մոլորակին 12 հազար 800 տարի առաջ»,- ասում է Թեքերեյը։ «Եթե իսկապես այդպես է, ուրեմն, հնարավոր է, որ գլոբալ հետեւանքներ եղած լինեն»։

Թեքերեյը եւ մյուս հետազոտողները հայտնաբերել են «պլատինե բռնկում» Հարավային Աֆրիկայի հանքավայրում, այդ թվում նմուշ, որը մոտ 12 հազար 800 տարեկան է։ Պլատինը հազվադեպ է հանդիպում Երկրի վրա, բայց մեծ քանակությամբ կա աստղակերպերում, ինչը հաստատում է այն տեսությունը, որ աստղակերպը վերացրել է կենդանական տեսակները, սառեցրել մոլորակը եւ առաջ բերել գլոբալ ավերածություններ։

Աշխարհում կան  պլատինի 28 հանքավայրեր, որոնք նման են Հարավային Աֆրիկայում հայտնաբերվածին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ ժամանակ օդում բարձրացել է պլատինով հարուստ փոշու հոսք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ