News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Տերտերսկի գործով» սպանվածների եւ ձերբակալվածների հարազատները այսօր բողոքի ցույց են անցկացրել Բարդա քաղաքում Ադրբեջանի ՊՆ զինվորական մասի առջեւ։ Ցույցի մասնակիցները սպանվածների եւ ձերբակալվածների պատկերներով վերնաշապիկներ են հագել։

Ցուցարարները պահանջել են արդարացնել սպանվածներին, վերանայել նրանց գործը եւ ազատ արձակել ձերբակալվածներին, հայտնում է contact.az-ը։

Ցուցարարները իրենց հարազատների մահվան մեջ մեղադրում են միավորման հրամանատար Խիկմետ Հասանովին։ Նրանք պահանջել են պաշտոններից ազատել բոլոր պաշտոնատար անձանց եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկել։

Ցույցի վայր են բերվել ոստիկանական ուժեր։ Ցուցարարներից ոմանց վիճակը վատացել է։ Դրանից հետո ցույցը դադարեցվել է եւ մասնակիցները հեռացել են։

Հիշեցնենք, որ 2017թ․ մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, ՊՆ-ն եւ ՆԳՆ-ն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ այն մասին, որ ձերբակալվել է զինծառայողների եւ քաղաքական անձանց խումբ, որի անդամները մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ։

Ադրբեջանի դատախազությունը նրանց պետական դավաճանության մեղադրանք էր առաջադրել։ Վերոհիշյալ հաստատությունների աշխատակիցներից ստեղծվել էր համատեղ քննչական խումբ։

Կալանավորվածները ազատազրկման տարբեր ժամկետների էին դատապարտվել։ Սակայն շուտով հայտնի էր դարձել, որ հետաքննության ընթացքում 8 կասկածյալ խոշտանգումներից սպանվել է։ Ավելի ուշ սպանվածներից չորսը արդարացվել էին, իսկ նրանց գործը կեղծող քննիչները 7 տարվա ազատազրկման էին դատապարտվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ