News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռոդ Այլենդում կրծքագեղձի քաղցկեղի մասին տեղեկացնելու հարցերով զբաղվող ընկերությունը ցանկանում է Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանել՝ պատրաստելով կրծկալներից ամենաերկար պարանը: Դրա համար պահանջվել է 200 հազար կրծկալ:

Athena's Home Noveltiesի գործադիր տնօրեն Ջենիֆեր Ջոլիերը հայտարարել է, որ այդպիսի առաջին փորձը կատարվել է 2009 թվականին եւ ոգեշնչվել է աշխատակիցների մեկի կողմից, ում մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել:

Նրա խոսքով՝ այդ ժամանակից սկսած խումբը նվիրաբերված կրկծկալներ է հավաքում եւ անգամ դրանք գնում՝ մակագրված այնպիսի հայտնիների կողմից, ինչպես Ջոն Կյուսակը, Կայֆեր Սազերլենդը եւ Հալք Հոգանը:

Խումբը պետք է գերազանցի նախորդ՝ 166 625 կրծկալի ռեկորդը, որը սահմանվել էր 2009 թվականին Ավստրալիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ