News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պենտագոնը հայտարարում է, որ դեռեւս փորձում է Թուրքիային հետ պահել Սիրիայի հյուսիս-արեւելք ներխուժելուց, հայտնում է AP-ը։

Գրավոր հայտարարության մեջ Պենտագոնի գլխավոր ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի սատարում թուրքական ռազմական գործողությունը Սիրիայում։ Նրա խոսքերով, պաշտպանության նախարար Մարկ Էսպերը եւ Շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ, գեներալ Մարկ Միլին հայտարարել են իրենց թուրք գործընկերներին, որ միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի քրդական շրջանում Թուրքիայի համար «ռիսկեր են ստեղծում»։

Հոֆմանը նշել է, որ Պենտագոնը կաշխատի դաշնակիցների եւ կոալիցիայի գործընկեր-երկրների հետ, որպեսզի մեկ անգամ եւս հասկացնի Թուրքիային, որ իր պոտենցիալ ռազմական գործողությունը Սիրիայում «հնարավոր ապակայունացնող հետեւանքներ» կունենա Թուրքիայի եւ տարածաշրջանի համար։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր, թե կհանի զորքերը Սիրիայի հյուսիս-արեւելքից։ Հոկտեմբերի 5-ին պարզ դարձավ, որ Թուրքիան լրացուցիչ զորքեր է մոտեցրել Սիրիայի սահմանին։ Նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե Սիրիայում Եփրատ գետից արեւելք ռազմական գործողությունները կարող են առաջիկայում սկսվել։ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ չի աջակցի Թուրքիային այդ գործողություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ