News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայություն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 15:58-ին  տեղեկություն է հաղորդվել, որ Աշոցք-Մուսայելյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդաղբյուր-Մուսայելյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Թ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի դաշտը (մոտ 6 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Տպել
Ամենաշատ