News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսական «Коммерсантъ» պարբերականն անդրադարձել ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցին:

Պարբերականը նշել է, որ գագաթնաժողովից առաջ ոչ ստանդարտ, կարելի է ասել անառողջ մթնոլորտ էր ստեղծել, քանի որ տևական ժամանակ մամուլը գրում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է չգալ Հայաստան: Եվ պաշտոնապես այդ լուրը հերքվեց ՌԴ նախագահի այցից ընդամենը մի քանի օր առաջ, իսկ այնուհետ հարցականի տակ էր նաև Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպման հնարավորությունը:

«Коммерсантъ»-ը, մեջբերելով քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին, նշել է, որ «Դվին» հյուրանոցում և Զվարթնոց օդանավակայանում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումները տևել են 10 րոպե: ՌԴ նախագահը օդանավակայան էր ժամանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ հանդիպումից հետո և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը սահմանափակվել է արարողակարգային լուսանկարով և տեսանյութով:

Պարբերականը նաև նշել է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտությունը կտրուկ սրվել է, որի արդյունքում հայկական կողմը մեկ զոհ, 3 վիրավոր է գրանցել: «Սրացումը տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» կոշտ հայտարարության ֆոնին»,-նշել է «Коммерсантъ»-ը՝ մեջբերելով նաև Ադրբեջանի նախագահի պատասխան հայտարարությունը:

Տպել
Ամենաշատ