Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 23։05-ի սահմաններում Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan March մակնիշի, Mazda մակնիշի և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Նախնական տեղեկություններով՝ վթարից տուժածներ չկան։
Բախման հետևանքով Mazda-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է BMW-ի և Nissan March-ի վրա։