News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ Ազգային ժողովը 98 կողմ եւ 1 դեմ ձայներով ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին նախագիծը, որը առաջիկայում պետք է քննարկվի ՍԴ կողմից։ 

Որոշման ընդունման համար հարկավոր է ՍԴ 6 դատավորի ձայները, ինչը, շատերի կարծիքով, հազիվ թե իշխանություններին հաջողվի ապահովել: 

Այս թեմայի առնչությամբ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել ՍԴ կողմից ԱԺ ներկայացված փաստաթուղթը մերժելուց հետո անցնել ավելի արմատական քայլերի, ավելի կոնկրետ՝ ՍԴ դատավորների նկատմամբ սկսվելու է բարեվարքության (եւ ոչ միայն) ուսումնասիրման լուրջ գործընթաց, որը զուգորդվելու է բողոքի մեծ ակցիաներով։ 

Ի մասնավորի, մեր աղբյուրների պնդմամբ, կազմակերպվելու են ՍԴ-ն շրջափակելու, նրա աշխատանքները բոյկոտելու գործողություններ, այս անգամ՝ առանց Նիկոլ Փաշինյանի հրապարակային հորդորների։ 

Իշխանությունների նպատակը մեկն է՝ ցանկացած գնով Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից եւ ընդհանրապես հեռանա Սահմանադրական դատարանից:

 Ի դեպ՝ հավելենք, որ իշխանության որոշ շրջանակներում տարբերակներ են քննարկվում ՍԴ-ն ընդհանրապես վերացնելու շուրջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայից հետո Երեւանում ընդհատվեցին սղոցի եւ ծանր տեխնիկայի ձայները...
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
Ամենաշատ