News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Թայիփ Էրդողանի հեռախոսային բանակցությունները կիրակի օրն այնպես չեն անցել, ինչպես նախատեսված էին, եւ անհապաղ հանգեցրել են այն բանին, որ հրաման է տրվել ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արեւելքում Անկարայի գործողության գոտուց։ Այս մասին տեղեկացրել է NBC ամերիկյան հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Միացյալ Նահանգների գործող եւ նախկին պաշտոնյաներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրանց տեղեկություններով՝ Էրդողանը խիստ բացասաբար է ընկալել այն, որ ամերիկացիները նրա համար առանձնազրույց չեն կազմակերպել Թրամփի հետ Նյու Յորքում անցած ամիս ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Թուրքիայի նախագահը տեղեկացրել է Վաշինգտոնին, որ դժգոհ է այդ հանգամանքից։ «Նա (Էրդողանը) իսկապես խոցվել էր։ Իսկ Թրամփը փորձել է հարթել դա»,- բացատրել է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահի առաջարկը՝ Թուրքիայի նախագահի հետ Սպիտակ տանը նոյեմբերին հանդիպելու մասին։

Հրապարակման համաձայն՝ կիրակի հեռախոսով բանակցությունների ժամանակ Էրդողանն ասել է, որ Սիրիա թուրքական զորքեր մտցնելու պլաններն անփոփոխ են, անգամ Թրամփի առաջարկը Վաշինգտոնում հանդիպելու մասին չի փոխել նրա զրուցակցի վճռականությունը։ ԱՄՆ նախագահն ասել է, որ չափավոր ներխուժումը, օրինակ՝ անվտանգության գոտու ստեղծումը Եփրատ գետից արեւելք, միանգամայն թույլատրելի է, բայց կտրականապես դեմ է արտահայտվել ուժեղացված զինվորական գործողությանը։ Թրամփը Էրդողանին նախազգուշացրել է. որ այդ դեպքում ԱՄՆ-ը լրիվ դուրս կբերի զորքերը Սիրիայից։

Ինչպես հավաստիացնում են  հեռուստաընկերությունները, հեռախոսազրույցից անմիջապես հետո Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին զանգահարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերին եւ նրան տեղեկացրել պետության ղեկավարի որոշման մաին։ Այն, հեռուստաընկերության տվյալներով, հանկարծակիի է բերել սպիտակ տանը, պետդեպարտամենտին, Պենտագոնին, «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիային, ԱՄՆ դաշնակիցներին Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում։

Էրդողանը հոկտեմբերի 1-ին տեղեկացրել է, որ Անկարան մտադիր է ինքնուրույն ստեղծել անվտանգության գոտի Սիրիայում Եփրատ գետից արեւելք, քանի որ չի կարողացել ցանկալի արդյունքի հասնել Թրամփի հետ հեռախոսզարույցում։ Հոկտեմբերի 6-ին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, որի արդյունքներով Սպիտակ տունը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը չի աջակցի եւ որեւէ կերպ չի մասնակցի Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայի հյուսիսում, իսկ ամերիկացի զինվորականները մոտ չեն գտնվի դրա իրականացման վայրին։

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահը տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգները սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայի հյուսիս-արեւելքից, որտեղ Անկարան մտադիր էր անվտանգության գոտու ստեղծման գործողություն իրականացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ