News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երեւան ժամանած հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ տիկին Սուդհա Մուրտիին։ Տիկին Մուրտին  պատմել է իր կյանքի, գործունեության մասին, խոսել իր դավանած արժեքներից։ Նա Նշել է, որ իր երեխաներին սովորեցրել է ապրել ժուժկալ կյանքով՝ կարեւորություն տալով ոչ թե փողին, այլ բարի գործերին։

«Կյանքի վերջում, երբ հետ նայենք, կարեւոր է լինելու ոչ թե այն, թե ինչքան փող ենք աշխատել, ինչ կարողություն ենք կուտակել, այլ թե քանի մարդու արցունք ենք չորացրել»,- ասել է Սուդհա Մուրտին։ Տիկին Մուրտին իր կյանքի ընթացքում օգնել է երեք հազար կանանց փոխել իրենց կենսակերպը՝ ձեռք բերելով արժանապատիվ մասնագիտություն եւ աշխատանք։

Աննա Հակոբյանն էլ  պատմել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության եւ «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակների եւ առաքելության մասին։  

Տպել
Ամենաշատ