News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Շախմատ ուսուցանելը ծրագրավորման ուսումնասիրման ապշեցուցիչ հիմք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ձեռներեց, Reddit կայքի եւ Initialized Capital վենչուրային կազմակերպության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը WCIT 2019-ում:

«Դեմքիս ժպիտ է հայտնվում, երբ տեսնում եմ երեխաների, որոնք այցելում են այնպիսի կենտրոններ, ինչպես ԹՈՒՄՈ-ն, եւ այնտեղ կոդավորում են սովորում: Իսկ շախմատը ծրագրավորման ապշեցուցիչ հիմք է»,- նշեց նա՝ հավելելով, որ մեր օրերում կոդավորումը անչափ կարեւոր դեր ունի:

Նրա խոսքով՝ այսպիսի փոքր երկրում տնտեսության մակարդակը բարձրացնելու համար անչափ կարեւոր է շարունակել ներդրումները տեխնոլոգիաների զարգացման մեջ:

Հարցին՝ արդյոք ինքը կլինի՞ ներդրողներից մեկը, Ալեքսիսը պատասխանեց, որ ցանկանում է գտնել Հայաստանում ներդրումներ կատարելու ավելի շատ ուղղություններ:

Օհանյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ներկայացրել է իր նոր՝ Հայկական Shakmat ապրանքանիշի նախագիծը:

Անդրադառնալով իր՝ «Առանց նրանց թույլտվության» գրքի առաջիկա շնորհանդեսին, որը թարգմանվել է հայերեն, ձեռներեցը նշեց, որ պետք է շարունակի իր հայերենի գործածումը լավացնել, քանի որ դեռեւս չի կարողանում գիրքը հայերեն կարդալ:

«Հիմա ես պետք է ասեմ՝ «Շմորհակալություն» եւ «Ցտեսություն», քանի որ շուտով պետք է բեմ բարձրանամ»,- եզրափակեց Reddit կայքի համահիմնադիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալները հանդիպել են «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պատվիրակների հետ
Հիլբերտ Վերդյանը հանդիսանում է Quant Network-ի հիմնադիր և գործադիր տնօրենը։ Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են հանրային ծառայություններում...